Գլխավոր Ավելին

Սուր շնչառական հիվանդությունները՝ սուր ռինոսինուսիտի պատճառ. ի՞նչ անել քթում փակվածության, դիսկոմֆորտի Ժամանակ

Սուր շնչառական հիվանդությունները հաճախ կարող են հանգեցնել քթի և հարակից խոռոչների բորբոքման՝ սուր ռինոսինուսիտի:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկայի բժիշկ Հայկ Ղազարյանը նշում է, որ ցուրտ եղանակը նպաստում է սուր ռինոսինուսիտի զարգացմանը: Այս հիվանդության պատճառը վիրուսային ինֆեկցիան է, ախտանշաններն են՝

քթային դժվարաշնչություն

քթահոսություն

գլխացավ

 հոտառության իջեցում կամ լրիվ կորուստ:

Ընդ որում՝ այս ախտանշաները հաճախ կարող են տեւել մինչև 4 շաբաթ:

Բժիշկը նշում է, որ հիվանդության ժամանակ խանգարվում է քթի հարակից խոռոչների օդափոխանակությունը, այտուցված քթի լորձաթաղանթը փակում է հարակից խոռոչների բնական բացվածքները, որը պայմաններ է ստեղծում խոռոչում բակտերիալ բորբոքման: Ամենահաճախը հարքթային խոռոչներից ախտահարվում է վերծնոտային կամ հայմորյան խոռոչը: Հայմորիտի ժամանակ կլինիկան գրեթե նույնն է, ցավերը տեղակայվում են քթի թևերի և քթարմատի շրջանում:

Առհասարակ ռինոսինուսիտները կարող են բերել ներգանգային բարդությունների զարգացման:

Քթում դիսկոմֆորտի, փակվածության զգացողության ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս կատարել քթի խոռոչի լվացումներ իզոտոնիկ լուծույթով, օգտագործել անոթասեղմիչ կաթիլներ ոչ ավել քան 7 օր, պահպանել տնային ռեժիմ, խուսափել ֆիզիկական ակտիվությունից: Պետք է խուսափել ռինոսինուսիտների առաջին իսկ ախտանշանների դեպքում անտիբիոտիկների ընդունումից:

×
facebook sharing button facebook